Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է ևս մեկ անգամ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում՝ սիրիական հարցի կարգավորումը քննարկելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Այսօր մենք նույնպես քննարկեցինք Սիրիայի հարցը: Մասնավորապես քննարկեցինք որոշումները, որոնք ընդունվել են Սոչիի հանդիպման ժամանակ: Մենք քննարկեցինք՝ ինչ ենք կարող անել դրանից հետո, և որոշել, որ երկրորդ անգամ կրկին կհանդիպենք Սոչիում այդ գործընթացի համար և քննարկել՝ ինչ լրացուցիչ քայլեր ենք կարող ձեռնարկել քաղաքական գործընթացը խթանելու համար», - ասել է Էրդողանը` Պուտինի հետ հանդիպումից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել