Tert.am-ը գրում է.

Էրդողանի այցը Հունաստան ամենևին էլ չի նշանակում թուրք-հունական հարաբերությունների բարելավում և այդ այցը  ոչ թե թուլացրեց երկու երկրների լարվածությունը, այլ նոր շեշտադրումներ ավելացրեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հունաստան կատարած այցին: «Էրդողանի այցից հետո հակահունական տրամադրությունները ոչ թե փոխվեցին, այլ ավելի սուր կերպով դրսևորեց»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ The Guardian-ը գրել է, որ Թուրքիայի առաջնորդի այցը Հունաստան, որն ակնկալվում էր, որ շրջադարձային կլինի՝ հաշվի առնելով, որ սա վերջին 65 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի կողմից առաջին նման այցն է, վերածվել է «լեզվակռվի»: Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի կողմ է դրել դիվանագիտական նրբանկատությունն ու մի շարք «կարմիր գծեր» հատել:

Թուրքագետը նշեց, որ վերջին անգամ Թուրքիայի նախագահի կողմից Հունաստան այց եղել է 1950–ական թվականներին և այդքանով այդ այցը հետաքրքիր է, սակայն այցի ընթացքում և դրանից առաջ Էրդողանը հանդես եկավ կոպիտ հայտարարություններով։

Նա նկատեց, որ Էրդողանի կողմից խնդիրների նոր շեշտադրումները  տեղ են գտել իր հայտարարության մեջ, մասնավորապես Լոզանի պայմանագրի վերաբերյալ: Ըստ նրա` Լոզանի պայմանագրի մասին հիշեցնելով, Էրդողանը երկու շեշտադրում կատարեց: «Առաջինը, որ Լոզանի պայմանագիրը, ըստ նրա կարիք ունի վերանայման, քանի որ մի շարք իրողություններ սխալ են արտացոլվել: Երկրորդ  շեշտադրումը ներքին լսարանին էր ուղղված, ըստ որի Լոզանի պայմանագիրը ամենևին էլ հաղթանակ չէր և Թուրքիան դրանով որոշակի զիջումներ է արել: Սա բավականին մտահոգիչ է, քանի որ Թուրքիայի նախագահը անդրադառնում է պայմանագրի, որից անցել է շուրջ հարյուր տարի և անթույլատրելի է տարածքային այդպիսի նկրտումներ ունենալ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել