Tert.am-ը գրում է.

Դրանք եղել են բացառապես աշխատանքային զանգեր: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի մեկնաբանություն տվեց հեռախոսավճարների սուբսիդավորումից օգտված 25 պատգամավորների ցանկում գտնվող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր սպառած 185 հազար 929 դրամի հեռախոսավճարին:


Նշենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչությունն այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում բյուջեի հաշվին հեռախոսային խոսակցությունների վճարի արտոնությունից օգտված պատգամավորների ցանկը:

«Դուք գիտեք, որ ԱԺ  փոխնախագահն ու հանձնաժողովի նախագահներն ունեն քվոտա նախատեսված զանգերի համար և 10 ամսվա մեջ,  այո, իմ ամբողջ գումարը կազմել է 185 հազար 929 դրամ ընդամենը: Այսինքն` ամիսը ես չեմ գերազանցել 16, 17 հազար դրամը, չնայած ամսական նախատեսված է եղել կոնկրետ հանձնաժողովների նախագահների համար, եթե չեմ սխալվում, 50 հազար դրամ: Բնականաբար, դրանք եղել են բացառապես աշխատանքային զանգեր»,-ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ ռոումինգ ծառայությունից ինքը երբևէ չի օգտվել արտերկիր գործուղումների ընթացքում:

«Տասը տարի պատգամավորական գործունեության ընթացքում մեկ րոպե անգամ ես ռոումինգ ծառայությունից սկզբունքորեն չեմ օգտվել: Ես գնել եմ ինքս եվրոպական հեռախոսահամար և միջազգային պատվիրակություններում իմ աշխատանքի ժամանակ ես միացնում եմ այդ համարը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել