Armtimes.com-ը գրում է.

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ նոյեմբերի 9-ին Սերժ Սարգսյանի ունեցած ծավալուն ելույթը նախընտրական ելույթի տրամաբանություն ուներ: Աս մասին քաղաքագետն ասաց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ խոսելով Սարգսյանի ելույթում հնչած գնահատականների մասին:

Պարոն Բաղդասարյան, ՏԻՄ-երի վերաբերյալ իր ծավալուն ելույթում Սերժ Սարգսյանըխոսում է ՀՆԱ-ի, ԵԱՏՄ շուկայի, ժողովրդագրական պատկերի եւ այլնի մասին: Տեսակետներ կան, որ այս ելույթն ավելի շուտ վարչապետի ելույթ էր: Ինչպե՞ս կգնահատեքելույթը 2018 թվականին ընդառաջ:

- Հաշվի առնելով, որ 2018 թվականի ապրիլից հետո այսօրվա նման նախագահ եւ վարչապետ չի լինելու, լինելու է պետության մի դեմք, որը պատասխանատու է լինելու այսօրվա վարչապետի եւ նախագահի գործողությունների համար: Այսինքն՝ ե՛ւ տնտեսության համար, ե՛ւ արտաքին քաղաքականության: Դա պետության առաջին դեմքի ելույթ էր եւ դա ընդամենը իմ պատկերացմամբ նախընտրական ելույթ էր: Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը:

Այսինքն՝ սրանից հետո Սերժ Սարգսյանի հայտարարությունները նախընտրական ոճի մե՞ջեն լինելու, նույնաբովանդա՞կ են լինելու:

- Ես կարծում եմ, որ ինքն արդեն նախընտրական ռեժիմով է աշխատում եւ սրանից հետո հենց այդ ռեժիմով էլ շարունակելու է աշխատել: Այսինքն՝ ընտրություններ որպես այդպիսին, վարչապետի չի լինելու, բայց դա ուղղված է լինելու նրան, որ հասարակական ընդվզումը մեծ չլինի: Հասարակությունն այնքան էլ շատ չբարկանա, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է պաշտոնավորել: Ընտրություն չկա, բայց իմիջի խնդիր կա չէ՞:

Ելույթում Սերժ Սարգսյանը հիշեցնում է նաեւ 2040 թվականին ՀՀ-ի բնակչությունը 4 միլիոն դարձնելու իր նախորդ հայտարարությունը: Իրատեսակա՞ն է այդ միտքը:

- Սերժ Սարգսյանն արդեն 10 տարի է պետության առաջին դեմքն է, եւ Սերժ Սարգսյանը միշտ արտասանել է շատ գեղեցիկ ելույթներ, որոնք երբեք իրատեսական չեն եղել: Համենայնդեպս, վերջին տարվա ընթացքում իր արտասանած ելույթներից երեւէ մեկն իրականություն չի դարձել գոնե կիսով չափ: Հաշվի առնելով նախորդ 10 տարիների փորձը, ես բացարձակապես իրատեսական չեմ համարում իր տեսլականը, ինչպես որ իր ցանկացած նախընտրական ելույթը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել