Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը: 
 
Հաշվի առնելով սկզբունքի կիրառման առնչությամբ հասարակության թյուրըմբռնումը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից ևս մեկ անգամ ընդգծել են, որ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները չեն կիրառվելու ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական օգտագործման համար տեղափոխվող և Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով չձևակերպվող ապրանքների նկատմամբ (այդ թվում՝ մեքենաների)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել