Tert.am-ը գրում է.

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները այսօր «Հայաստանի Հանրապետական» կուսակցության գրասենյակի մոտ` Մելիք Ադամյան փողոցի վրա, բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք իրենց հետ բերել էին կարտոֆիլներ` որոնց վրա փակցված էր ՀՀԿ ականների պատկերները,  կանաչի, ինչի նպատակը ասացին, որ վերջում կպարզաբանեն:

Նրանք պաստառներով իրականացնում են իրենց բողոքի ակցիան և հայտնում համահայկական ընդվզման իրենց ծրագրի մասին: Երևանի քաղաքապետարանի «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը կարդաց կուսակցության հայտարարությունը: «Ըստ պաշտոնական տվյալներ ՀՀ-ում աղքատ է  շուրջ 890 հազար քաղաքացի, իսկ շուրջ 60 հազարը ծայրահեղ աղքատ է, երեք երեխաներից մեկը աղքատ է, իսկ ոչ պաշտոնական տվյալներն ավելի սահմռկեցուցիչ են»,-ասաց նա և նշեց, որ բնակչության մի հսկա մասը դժվարությամբ է պահպանում իր գոյությունը, աղքատության դիմագիծը աչք է զարնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել