Կենդանակերպի նշանն էականորեն ազդում է մարդու հաջողության վրա կյանքի տարբեր բնագավառներում, այդ թվում՝ նաև նյութական բարօրության վրա:

Կենդանակերպի նշանի համապատասխան ընտրված փողի թալիսմանը դեպի իր տերը կգրավի ֆինանսական հաջողությունը, կապահովի աճը կարիերայում և դրամապանակի ստաբիլ պարունակությունը:

Image result

Կրակի տարերքի ներկայացուցիչներին (Խոյ, Առյուծ, Աղեղնավոր) ֆինանսական բարօրություն կապահովի մետաղից պատրաստված թալիսմանը: Մետաղը կոփվում է կրակի մեջ, կատարելագործվում է բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ, դրա համար էլ կենդանակերպի հրե նշաններին նվիրում է պատասխան բարերար ազդեցություն: Որպես թալիսման կարող է հանդես գալ հին մետաղադրամը, մատանին, կուլոնը կամ մետաղական կոճակը: Էներգիայի առավելագույն հոսք կապահովեն թանկարժեք մետաղները` ոսկին, պլատինը, արծաթը: Մեծ ֆինանսական հաջողություն կապահովի կենդանակերպի Ձեր նշանի պատկերով թալիսմանը: Մետաղադրամն անհրաժեշտ է դնել դրամապանակի մեջ, բայց ոչ թե փողի հետ, այլ՝ դատարկ մասում: Ֆինանսական հաջողությունը գրավելու համար մատանին անհրաժեշտ է կրել ձախ ձեռքի միջնամատին:

Կենդանակերպի Հողի տարերքի նշաններին (Այծեղջյուր, Ցուլ, Կույս) դրամական հոսք կապահովեն կիսաթանկարժեք քարերը` սերդոլիկը և ռոդոնիտը: Դրանք կարելի է դրվագազարդել շրջանակի մեջ և կրել որպես զարդ, բայց անպայման պարանոցին: Կախված կարմիր թելով այդ թալիսմանը նույնպես շատ կօգնի դրամական հարցերում, բայց թելն անպայման պետք է բրդյա լինի: Ամբողջական քարը, որը զարդի դետալ չի հանդիսանում, պետք չէ միշտ կրել: Եկամուտի ստաբիլ աճի համար անհրաժեշտ է քարը դնել այնտեղ, որտեղ հիմնականում պահվում են ընտանեկան խնայողությունները: Այ իսկ պատասխանատու պահերին, օրինակ` գործարք կնքելիս կամ վարկ ստանալիս, անհրաժեշտ է, որպեսզի թալիսմանը լինի Ձեզ հետ: Դրեք քարը Ձեր գրպանում և դիպչեք նրան, երբ օգնություն է անհրաժեշտ, և ֆինանսական հաջողությունը չի թողնի Ձեզ:

Կենդանակերպի Օդային նշաններին (Կշեռք, Ջրհոս, Երկվորյակներ) հարմար կլինի թալիսմանը` պատրաստված բյուրեղապակուց և ապակուց: Թալիսմանի ձևը, որը լավագույնս կաջակցի ֆինանսական հաջողության գրավմանը, բրգաձևն է կամ կոնաձևը: Փոքրիկ ապակե բուրգը` դրված սենյակի կենտրոնում, դեպի տուն կգրավի դրական էներգիան, և Ձեր բյուջեն կաճի: Կանանց համար որպես թալիսման կարող են հանդես գալ բրգաձև կամ կոնաձև զարդերը, բայց դրանք անհրաժեշտ է կրել ինչքան հնարավոր է հողից բարձր, օրինակ` պարանոցին կամ ականջներին:

Ջրի տարերքի ներկայացուցիչներին (Խեցգետին, Կարիճ, Ձուկ) դրամական հաջողություն կբերեն արծաթից պատրաստված իրերը, որոնք թեմատիկ կապ ունեն ջրի հետ: Կանանց եկամուտի հոսք կնվիրի շղթան կամ թևնոցը, որոնցից կախված կլինի ձկան կամ ջրահարսի տեսքով կուլոն, տղամարդկանց` ծովային զարդերով արծաթապատ գլանատուփը կամ արծաթյա խարիսխով կախազարդը: Այսպիսի թալիսմանները պարտադիր չէ միշտ Ձեզ մոտ պահելը. դրանցից օգնություն խնդրեք անբարենպաստ օրերին կամ այն ժամանակ, երբ կարևոր պայմանագիր եք կնքում:

Image result

Դրամական թալիսմանը կօգնի Ձեզ հաղթահարել դժվարությունները և հասնել հաջողության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել