168.am-ը գրում է.

Ֆրանսիան շարունակելու է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն:

Հիշեցնելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից է՝ դիվանագետն ասել է. «Ֆրանսիան համանախագահող մյուս երկրների հետ հետագայում էլ շարունակելու է աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ հանուն ամուր խաղաղության»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել