Թուրքիան երկակի ստանդարտներ է կիրառում. մի կողմից քննադատում է այն պետություններին և հատկապես իսլամական երկրներին այն բանի համար, որ վերջիններս տարածաշրջանային հիմնահարցերում համագործակցում են Իսրայելի հետ՝ մոռանալով ժամանակին Թուրքիա-Իսրայել ռազմավարական առանցքի մասին։ Իսկ մյուս կողմից էլ Անկարան աչք է փակում այն իրողության վրա, որ իր «փոքր եղբայրն» ու վստահելի դաշնակիցը՝ Ադրբեջանը, համարվում է Իսրայել պետության ռազմավարական գործընկերներից մեկը։ Կարծում եմ՝ հայկական կողմն այս իրավիճակում ունի հստակ հնարավորություններ քարոզչական և այլ ոլորտներում աշխատանքներ իրականացնելու հարցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել