168.am-ը գրում է.

Ընդդիմադիր կուսակցությունները եւ դրանց առաջնորդները չեն մասնակցի երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են 2018 թվականին: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Այս որոշումը, նրա խոսքով՝ կայացրել է Ազգային սահմանադիր ժողովն այն բանից հետո, երբ ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած մունիցիպալ ընտրությունենրին, եւ դրանք բոյկոտելու կոչ էր անում:

Մադուրոն հայտարարել է, որ հիմնական ընդդիմադր կուսակցությունները՝ «Արդարությունն ամենից վեր է» եւ «Ժողովրդի կամք», «այսօրվանից դադարում են գոյություն ունենալ»:

Արեւմտյան դիտորդները, գնահատելով նախագահի հայտարարությունը, նշում են, որ Մադուրոն ձգտում է իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը եւ առաջիկա ընտրություններում վերացնել վտանգավոր մրցակիցներին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել