Tert.am-ը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանի քառօրյան ծանր համարեց: Նա ԱԺ ճեպազրույցների ժամին նկատեց, որ խորհրդարանի արտահերթ նստաշրջան են բերվել այնպիսի օրենքներ, որոնք ճիշտ չէ հապճեպ քննարկել ու քվեարկել:

«Սահմանադրության իմպլեմենտացիայի հետ են կապված, ու մայր նախագծեր են բերվել, բայց հիմա հրատապ ու հապճեպ օրենքներ ընդունելու փաստի առաջ ենք կանգնած»,- ասաց նա:

Մարուքյանը, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համայնքապետերի վերաբերյալ երկու օր առաջ ունեցած ելույթին, ասաց, թե իր համար ելույթը սպասված էր: Նրա գնահատմամբ՝ հանրապետության համայնքների ղեկավարների մեջ միշտ էլ եղել են ու կլինեն «գող, թալանչի համայնքի ղեկավարներ»:

Նախագահը, հիշեցնենք, ասել էր. «Մենք պատրաստ չենք տեսնել, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, ամո՛թ է»։

«Բոլորս գիտենք, որ ունենք գող ու թալանչի համայնքի ղեկավարներ, կան, եղել են նրանք, մեր աչքի առաջ հարստացել են, մեր քաղաքների, գյուղերի հողերը, անշարժ գույքը, կենտրոնական շենքեր սեփականաշնորհել են իրենց պաշտոնավարման ընթացքում: Թալանել են ինչպես կարողացել են, թալանել են առանց շունչ քաշելու, ծարավի նման ու այս ամենը գաղտնի չէ: Հանրապետության նախագահի ելույթով արձանագրվեց, որ բարձր իշխանությունը տեղյակ է եղել թալանի մասին, իրավապահ մարմիններն իրենց տեղում են գտնվել, այսինքն՝ գործ են հարուցել, չէ՞ որ իմացել են, որ թալան է եղել, սա պիտի հասնի տեղ, սակայն ինչ-որ մարզպետ, նախարար, չգիտեմ՝ ով, միջնորդել է ու այդ մարդկանց ներել են»,- շարունակեց Էդմոն Մարուքյանը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել