Թուրքիայի Կրոնական հիմնադրամների գլխավոր վարչությունը որոշում է կայացրել կրոնական փոքրամասնություններին հետ վերադարձնել 6 գերեզմանատուն:
Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում հրատարակվող «Ակօս» պարբերականը: Կրոնական հիմնադրամների գլխավոր վարչությունը վերադարձրել է հինգ կրոնական համայնքների պատկանող գերեզմանոցները, ինչպես նաև այլ գույք:

Այսպես, հետ են վերադարձվել Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասում գտնվող հույն ուղղափառ եկեղեցին և դպրոցը, Բալաթի Սբ Հրեշտակապետ հայկական եկեղեցու դպրոցն ու գերեզմանատունը, հրեական երկու սինագոգեր:

Թուրքիայի կառավարության կողմից 2011 թվականի օգոստոսի 11-ին ընդունված կարգավորման համաձայն` թուրքական պետությունը պարտավորում էր հետ վերադարձնել 1936 թվականին կրոնական փոքրամասնություններից խլված գույքը, ինչպես նաև որոշ դեպքերում փոխհատուցում վճարել դրանց դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել