Yerkir.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե «Իսրայելն ահաբեկչական պետություն է»:

Ըստ Demokrtahber-ի՝ Նեթանյահուն Էրդողանին պատասխանելիս հիշեցրել է Թուրքիայում ռմբակոծվող՝ ներկայումս քրդաբնակ տարածքների մասին:

«Ես չեմ պատրաստվում բարոյականության դասեր լսել մի առաջնորդից, ով իր երկրում ռմբակոծում է քրդաբնակ գյուղերը, բանտ նետում լրագրողներին, օգնում Իրանին խուսափել պատժամիջոցներից ու աջակցում ահաբեկիչներին Գազայի հատվածում»,-պատասխանել է Նեթենյահուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել