ԱՄՆ Օհայո նահանգի Ալլայանս քաղաքից 36-ամյա Մերի Ուեդսպակը փորձել է 100 դոլարի ապրանքներով փախչել խանութից հետևի դռնով՝ թողնելով 1 տարեկան մերկ երեխային բախտի քմահաճույքին։ Նա թալանի էր անցել՝ աղջնակին թողնելով առևտրի կենտրոնի սանհանգույցում։

Մերին 2012 թվականին արդեն քննության թիրախում հայտնվել էր իր մյուս երեխայի հանդեպ անփութության պատճառով, սակայն այդ ժամանակ ոստիկանությունը չէր կարողացել բավարար հիմնավորումներ գտնել ձերբակալության համար, գրում է New York Post-ը։

Եվ ահա 5 տարի անց մեկամյա աղջնակի հետ նա որոշել է խանութից գողություն անել։ Նրան ձերբակալել են։

Երեխային տարել է հայրը, ով ամուսնալուծված է կնոջից։ Կնոջ դեմ գողության և երեխային 4-րդ աստիճանի վտանգի ենթարկելու մեղադրանքներ են առաջադրվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել