Ավելի քան 10 տարի առաջ այնպիսի սովորական դեղամիջոցների, ինչպիսիք Կարվալոլը և Վալոկարդինն են, առանց դեղատոմսի վաճառքն արգելվեց Եվրոպայում: Ապացուցվել էր այս դեղամիջոցների սպառնացող վտանգը մարդու առողջության համար:

Ռուսաստանի առողջապահության նախարարության հրամանով Կարվալոլի վաճառքը պարտադիր է բոլոր դեղատներում և այն պետք է լինի ցանկացած վարորդի մոտ: Սակայն այս դեղամիջոցն արգելված է ԱՄՆ-ում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆինլանդիայում: Լիտվայի օրենսգրքի 199  հոդվածն արգելում է բարբիտուրատ (նաև ֆենոբարբիտալ) պարունակող դեղամիջոցների վաճառքը` համարելով վերջիններս մաքսանենգ:

Ռուսաստանի Դաշնությունում հետազոտություն չի անցկացվել այն մասով, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում Կարվալոլը: Դեղամիջոցի էժան լինելու և առանց դեղատոմսի վաճառվելու շնորհիվ Ռուսաստանի Դաշնությունում օրը, ավելի քան 90 մլն շիշ Կարվալոլ և Վալոկարդին է վաճառվում:

Այս դեղամիջոցներն առաջին անգամ արտադրվել են Գերմանիայում, 1912թ․-ին: Սկզբնական շրջանում այս դեղամիջոցն անվանվել է Լյումինալ: Դեղամիջոցի հիմնական բուժիչ տարրը ֆենոբարբիտալն է, որն օգնում է բուժել ընկճախտը, նյարդային սպազմը, էպիլեպսիան:

Դեղամիջոցի երկարաժամկետ օգտագործման կողմնակի ազդեցություններից են թուլամտությունը, ներքին օրգաններին ծանր վնասը և նույնիսկ մահը:

Դեղամիջոցը, որի օգնությամբ ռուս թոշակառուները բուժում են իրենց սիրտը, իր մեջ պարունակում է ֆենոբարբիտալ, անանուխ, կատվախոտ և գայլուկ: Այս բաղադրիչներից որևէ մեկը դրական ազդեցություն չի կարող ունենալ սրտի աշխատանքի վրա, այն միայն թուլացնում է լարվածությունը և քնեցնում է հիվանդին:

Կարվալոլի երկարաժամկետ օգտագործումը հանգեցնում է օրգանիզմի՝ բորմով թունավորմանը, ինչի հետևանքով ախտահարվում են հիվանդի երիկամները, թոքերը, առաջանում է ալերգիա, և խաթարվում է սեռական ֆունկցիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել