shamshyan.com-ը գրում է 
Այսօր Եվրոպայում ձյան ուժեղ տեղումներ են գրանցվել ամբողջ Եվրոպայում: Եղանակային վատ պայմանների պատճառով մի քանի հարյուր չվերթ հետաձգվել է: Առավել վատ է իրավիճակը Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:

Գերմանիայում ձյան պատճառով կաթվածահար է եղել Դյուսելդորֆի, Ֆրանկֆուրտի և Քյոլնի օդանավակայանների աշխատանքը: Մասնավորապես, միայն Ֆրանկֆուրտում օրվա առաջին կեսին չեղարկվել է 267 չվերթ:

Մեծ Բրիտանիայում ձնաբուքի պատճառով դադարեցվել է Բիրմինգեմի, Ուեսթ-Միդլենդսի և լոնդոնյան Լութոն օդանավակայանների աշխատանքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել