168.am-ը գրում է 

Ֆրանսիական Լուվր արվեստների թանգարանի՝ Աբու Դաբիում բացված առաջին մասնաճյուղը պլանավորվում է իր ցուցադրանքում ներառել Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը նոյեմբերին աճուրդում վաճառվել է ռեկորդային 400 մլն դոլարով։

«Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչն» ուղարկվում է Աբու Դաբիի Լուվր»,-ասված է թանգարանի պաշտոնական Twitter-օգտահաշվում:

Ինչպես հայտնել է New York Times թերթը, հղում անելով հրատարակության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի, աճուրդում նկարը ձեռք է բերել սաուդացի արքայազն Բադեր բին Աբդուլա բին Մոհամեդ բին Թարխան ալ Սաուդը: Հրատարակության տվյալներով՝ նա գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի ընկերն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել