Անգլիայում հրշեջները ահազանգ ստացան տարօրինակ դեպքի մասին: Մի տղա իր գլուխը ցեմենտապատել էր միկրոալիքային վառարանի մեջ: Նա նախապես խողովակ էր անցկացրել վառարանի մեջ՝ շնչելու համար:

Ցավոք, վառարանը հանել նրանց չէր հաջողվել, և հարկ էր եղել զանգահարելու հրշեջներին: Պարզվեց՝ այդ ամբողջ կատակն արվել էր համացանցում հանրաճանաչ դառնալու համար, սակայն հրշեջներից մեկը նշեց, որ տղան իրոք կարող էր խեղդվել, եթե երկար մնար այդ վիճակում:

Տղան, բարեբախտաբար, չէր վնասվել, բայց բավականին վախեցած էր: Նա 22-ամյա Ջեյ Սվինգլերն էր, ով բավականին հաճախ էր համացանցում տեղադրում նմանատիպ արարքների տեսանյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել