Անահիտ Հարությունյանը դեկտեմբերի 8-ին դարձել է 26 տարեկան: Ծննդյան տարեդարձը նա նշել է սիրելիի եւ մտերիմ ընկերների շրջապատում: Երեկույթի հետաքրքիր դրվագները ֆիքսել է BRAVO.am-ը:



Նշենք, որ մոդելը նախկինում բազմիցս պատմել է ընկերոջ մասին, սակայն չի բացահայտել նրա ով լինելը, եւ միայն երեկ առաջին անգամ առիթ ունեցանք լուսանկարել զույգին:Անահիտի ընկերն իր նվերը մատուցեց գեղեցիկ կերպով. սրահ բերեցին կարմիր մեծ արկղ, որը բացելուց հետո սրտաձեւ փուչիկներ բարձրացան օդ, իսկ տուփում եղածը վերջինս ջենթլմենի պես գցեց հոբելյարի ուսերին… Այո, այո, մոդելը սիրելիից մուշտակ է նվեր ստացել:): 


Ինչպես նախորդ, այս տարի եւս Անահիտը տարեդարձը նշեց մեկ օր ուշացմամբ` Երեւանի ռեստորաններից մեկում.«Այս անգամ պատճառն այլ էր: Դեռ վաղուց էի ուզում այս վայրում տոնել, բայց պարզվեց` նույն օրը Ռումինիայի դեսպանն է իր տարեդարձը նշելու: Ես չհանձնվեցի եւ որոշեցի մեկ օր հետաձգել»,-պատմել է նա:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել