enSilo ընկերության աշխատակիցները ներկայացրել են բոլոր հակավիրուսային ծրագրերը շրջանցելու նորագույն մեթոդ։ Մշակումը ներկայացվել է Black Hat Europe 2017 համաժողովի ժամանակ, հայտնում է Techspot պարբերականը։
Հակավիրուսային ծրագրերը չեն կարողանում հայտնաբերել, որ համակարգիչը ենթարկվել է հարձակման։ Ծածկագիրը չի պահպանվում սկավառակում, այլ մշտապես գտնվում է օպերատիվ հիշողության մեջ։
Դրա միջոցով կարելի է գողանալ օգտատերերի գաղտնաբառերը։
Ինչպես հաստատում են Process Doppelganging վիրուսի հեղինակները, այն կարող է աշխատել Windows 7 SP1, Windows 8 և Windows 10 օպերացիոն համակարգերում և աննկատ մնալ։
Դեկտեմբերի սկզբին «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր և ղեկավար Եվգենի Կասպերսկին հայտարարել էր, որ 2017 թվականին ստեղծվել է 90 մլն տարբեր համակարգչային վիրուս։ Ամեն օր գրանցվում է մոտ 300 հազար նոր վնասակար ծրագիր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել