35 տարին լրացած կինը՝ ձևավորված, իմաստուն անհատականություն է:

Նա հստակ գիտի, թե ինչ է պետք իրեն երջանիկ լինելու համար:

Իհարկե, լինում է նաև այնպես, որ այս տարիքի կանանց ներսում հանկարծակի փոքրիկ աղջնակ է արթնանում, և նրանք իրեն այնպես են պահում, կարծես նորից 18 տարեկան են:

35 տարեկան և 35-ն անց կանանց, որքան էլ որ իմաստացած լինեն, բնորոշ է սխալներ անելը…

1 Արթնանալ սեփական ննջասենյակում՝ թանկագին նվեր է ինքներդ ձեզ: Երկար և ուրախ երեկույթներն ավելի լավ, գեղեցիկ կմնան ձեր հիշողության մեջ, եթե երեկույթի վերջում դուք ամեն ինչ անենք, որպեսզի գնաք տուն՝ հանգստանալու:

2 Օրվա ընթացքում ցանկացած նախուտեստ ավելի լավ է փոխարինել մեկ բաժակ ջրով:

3 Քունը՝ գեղեցկությունն ապահովող լավագույն միջոցն է: Ընտրեք քունը՝ հետաձգելով այն գործերը, որոնք կարելի է անել նաև վաղը:

4 Ծախսեք գումարը ճանապարհորդության վրա. Վառ հիշողությունները մարդկանց ավելի երիտասարդ, երջանիկ և գեղեցիկ են դարձնում:

5 Խուսափեք գնահատական տվող քննադատություններից: Բամբասելը, երբեմն, շատ գայթակղիչ է լինում: Բայց ավելի արդյունավետ և օգտակար կլինի, եթե լուռ աշխատեք: Խառնվել ուրիշների գործերին՝ նշանակում է փչացնել ձեր կարման:

6 Անհավասարակշռված և տարօրինակ մարդիկ ամենուր կան: Ուժ և ժամանակ ծախսել նրանց վրա կարելի է միայն այն դեպքում, եթե դա ձեր աշխատանքն է և դուք վարձատրվում եք դրա համար:

7 Ցնցող սիրային արկածը մի գերադասեք լավ աշխատանքից և շահույթից: Եթե այսպիսի ընտրության առջև կանգնեք՝ տաք գլխով որոշումներ չկայացնեք:

8 Վիճելն անիմաստ զբաղմունք է: Ավելի լավ է համաձայնել և մնալ ձեր կարծիքին:

9 Ոչ մի գեղեցկության սրահ այնքան լավ չի ազդի ձեր արտաքին տեսքի վրա, որքան երկու օր միայնակ անցկացնելը, միայնության մեջ մնալը:

10 Սխրագործությունը ձեր արյան մեջ է, բայց արական սեռի ոչ մի ներկայացուցիչ արժանի չէ, որ դուք ամբողջ երեկոն անցկացնեք անհարմար բարձրակրունկներով:

Մնալ իսկական կին ցանկացած տարիքում՝ մի ամբողջ արվեստ է: 35 տարեկանում դուք արդեն հասկանում եք, որ աշխարհում ամեն ինչ հարաբերական է, և չեք վազում իդեալների հետևից:

Իմաստությունը ձեզ մեծ ուժ է տալիս: Հիշե՛ք, որ Դուք իմաստուն կին եք, և գործե՛ք համապատասխանաբար: Եվ 45 տարեկանում ստիպված չեք լինի զղջալ ինչ-որ բանի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել