Life.panorama.am-ը գրում է․
Դեկտեմբերի 7-ին, Փարիզում բնակվող երգչուհի Արևիկ Ալավերդյանի ընտանիքում մեծ տոն էր, քանի որ լրացավ որդու` փոքրիկ Դավիթի մեկ տարեկանը: Երգչուհին Life.panorama.am-ի հետ զրույցում խոսեց ոչ միայն իր զգացողություններից, այլև պատմեց, թե ինչու են որդու ծննդյան տոնը տեղափոխել մեկ այլ օր:
 
Դեկտեմբերի 7-ը հայ ազգի համար կապված է 1988-ի երկրաշարժի հետ, մինչ որդու ծնունդն էլ Արևիկը այս ամսաթվի հետ կապված նույն վերաբերմունքն է ունեցել, սակայն Դավիթի ծնունդով փոխվել է մտածելակերպը:
«Անկեղծ ասաց, անցյալ տարի, երբ հղի էի և մոտենում էր ծննդաբերության օրերը, փոքր-ինչ խուսափում էի այդ ամսաթվից, ուզում էի որդուս ծնունդը լիներ դեկտեմբերի 7-ից առաջ կամ հետո: Այն ժամանակ երևի մտածում էի, որ այդ օրը լիաթոք երջանկանալ չի ստացվի, ի վերջո, այդ օրվա հետ կապված մեծ ցավ ունենք, բայց հետո, երբ Աստծո կամոք տղաս ծնվեց հենց դեկտեմբերի 7-ին, հասկացա որ սխալվել եմ և նրա ծնունդը խորհրդանշական էր: Հիմա վստահ եմ ասում` այդ օրը պետք է շատ մանուկներ ծնվեն»- նշեց Արևիկը:
Խոսելով իր զգացողությունների մասին`երջանիկ մայրիկը հուզված ու ժպիտով նկատեց.
 
«Դժվարությամբ եմ հավատում, որ մեկ տարի անցավ: Կարծես երեկ լիներ մեր առաջին հանդիպումը: Մեծ տղա է արդեն Դավիթը` հասուն դիմագծերով, խելացի հայացքով: Երբեմն մոռանում եմ, որ նա դեռ փոքր է, սկսում եմ մեծի նման վերաբերվել: Իսկական Դավիթ է: Այս մեկ տարին բուռն էր` իր դժվար և ուրախ օրերով, պահերով: Դժվար է օտար երկրում փոքրիկիդ միայնակ խնամել, ֆիզիկապես ու հոգեպես լարվում եմ, օրը 24 ժամ միայն  նրա վրա եմ կենտրոնանում, օրս սկսվում և ավարտվում է նրանով: Արդեն մեկ տարի է, ինչ Դավիթի օրակարգով եմ ապրում, այս ընթացքում միայն Երևանում եմ ինձ ազատություն տվել, որովհետև այդտեղ մայրս ու դայակն էին հոգ տանում նրա մասին: Բայց նույնիսկ այդ ժամանակ ինքս էի ամեն ինչ պատրաստում, հետո նոր տանից դուրս գալիս»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել