Պորտասար վանական համալիրում, որն ավելի հայտնի է որպես Գյոբեքլի Թեփե, հայտնաբերվել է հուշաքար, որի վրա հնագույն պատկերներ և գրառումներ կան արված:

Ի սկզբանե գիտնականները կարծում էին, որ քարի վրայի պատկերները տեղի բնակիչների միֆոլոգիայից վերցված կենդանիներ էին: Սակայն առավել մանրամասնորեն կատարված համակարգչային ուսումնասիրությունը ցույց տվեց, որ քարի վրայի նշանները խորհրդանշում են 11 հազարամյակ առաջվա աստղային երկինքը և Երկրի վրա ընկնող հսկայական երկնային մարմին: Իսկ պատկերներից մեկը, որը ցույց է տալիս անգլուխ մարդու, ամենայն հավանականությամբ խորհրդանշում է այն բոլոր դժվարություններն ու դժբախտությունները, որոնց մարդիկ հանդիպել են երկնային մարմնի ընկնելուց հետո:

Ստացված տեղեկությունները համապատասխանում են գիտնականների կարծիքի հետ այն մասով, որ ուղիղ մոտավորապես 13 000 տարի առաջ Երկրի վրա ընկել է երկնաքարի մի կտոր՝ սկիզբ դնելով Փոքր Սառցե դարաշրջանին: Կլիմայի այս սառեցումն էլ իր հերթին կարևորագույն դեր է խաղացել մարդկային զարգացման գործում՝ ստիպելով ցեղերին տեղաշարժվել հաստատված բնակավայրերից դեպի նոր վայրեր: Ժամանակակից գնահատականներով՝ կլիմայի սառեցումը շարունակվեց շուրջ հազար տարի:

Բացի այդ, հնագիտական տվյալները հաստատում են աստղագետների առաջ քաշած այն տեսությունը, ըստ որի այն ժամանակ Արեգակնային համակարգը հատում էր երկնաքարի ուղեծիրը, այդ իսկ պատճառով Երկրի բախումը առավել խոշոր երկնային մարմինների հետ ավելի հաճախ էր տեղի ունենում, քան մեր օրերում:

Պորտասարը, որտեղ հայտնաբերվել է գտածոն, նեոլիթյան շրջանի կրոնածիսական համալիր է, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝  ներկայիս Թուրքիայի հարավարևելյան հատվածում: Այն աշխարհում մինչ օրս հայտնի հնագույն ծիսական կառույցն է: Ըստ հնագետների ու պատմաբանների մոտավոր եզրակացության՝ Պորտասարը կառուցվել է մ.թ.ա. 10-րդ հազարամյակում: Կա վարկած, որ համալիրը ոչ թե լքվել է մարդկանց կողմից, այլ այն դիտավորյալ ամբողջովին հողով են ծածկել մ.թ.ա. 8-րդ հազարամյակում: 1994 թ. ի վեր Պորտասարում հետազոտություններ ու պեղումներ են սկսել անցկացնել թուրք ու գերմանացի հնագետները, սակայն մինչ օրս ուսումնասիրվել է տարածքի ընդամենը 5%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել