«Apple-ի երկու նոր OLED սմարթֆոնները, որոնք նախատեսված է թողարկել 2018-ին, կունենան նոր մարտկոց՝ L ձևանմուշի: Դրանով է զինված նաև վերջերս դուրս եկած iPhone X-ը: Այս մասին հայտնում է 9to5mac-ը:

Նոր մարտկոցի տարողունակությունն ավելացել է առնվազն 10%-ով, ինչը թույլ է տալիս iPhone-ն օգտագործել մի քանի ժամ ավելի երկար»,- նշում է KGI Securities մասնագետ Մին Չի Կուոն:

Նրա խոսքով՝ նոր մարտկոցներ կունենան 5,8 և 6,5 դույմ էկրաններով սմարթֆոնները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել