Ռուսաստանում աղջիկը որոշել է համացանցի միջոցով վաճառել սեփական երիկամը: Հայտարարությունը նա տեղադրել է Ֆեյսբուքի իր գլխավոր էջում:

VistaNews-ի հաղորդմամբ՝ աղջիկը 18 տարեկան է, նա առողջ է և ունի III բացասական խմբի արյուն: Տարբեր տեսակի դևայսների և զգեստների հայտարարությունների միջև սա գրավել է հատուկ ուշադրություն:

Հայտարարության հեղինակն ապրում է Ուֆայում և իր այդ միտումը բացատրում է նրանով, որ գումարի խիստ կարիք ունի: Նա ընդգծել է, որ իր առաջարկը կատակ չէ, և խնդրել է՝ դիմեն միայն լրջորեն հետաքրքրված մարդիկ: Ինչպես նշել է օրգանը վաճառողը, իրեն օտար են ծխելը, սպիրտի չարաշահումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել