2008 թվականին մի անհասկանալի անվանմամբ օնլայն ֆորումի օգտատերերից մեկը հրապարակեց GIF նկար, որը հետագայում մեծ իրարանցում առաջացրեց համացանցում։

Այն իրենից ներկայացնում է կարճ անիմացիա, որում 3 էլեկտրասյուներ պարանով խաղում են՝ երկուսը պտտեցնում են պարանը, իսկ մյուսը ցատկում է դրա վրայով։ Հայտնի է, որ GIF նկարները ձայն չունեն և չեն էլ կարող ունենալ, ինչը նշանակում է, որ դրանք ընդամենն անձայն շարժվող պատկերներ են։ Բայց արի ու տես, որ ոմանք, նայելով այս GIF-ին, ձայներ են լսում։

Image result for noisy gif by happytoast

Դեռ 9 տարի առաջ այն բավականին լայն տարածում գտավ համացանցում, սակայն վերջերս նորից սկսել է տարածվել՝ առաջացնել մեծ շառնաշփոթ․ չէ՞ որ GIF նայելիս ձայն լսելն ուղղակի անհնար է։ Իրականում պատճառն այն է, որ էլեկտրասյան ամեն ցատկից հետո ողջ էկրանը դղրդում է, ինչն էլ մարդկանց մոտ ձայն լսելու տպավորություն է ստեղծում։

Այն հրապարակող օգտատերը նաև հրապարակել է դրա օրիգինալ տարբերակը, որում սյան ընկնելու հատվածը բացակայում է։ Օրիգինալ տարբերակում արդեն մարդիկ ոչ մի ձայն չեն լսում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել