12-րդ տեղ – Կույս

Կույսերը մոնոգամ են: Նրանք ունեն հստակ կերպար և մշտապես սիրահարվում են միանման մարդկանց: Բացի այդ՝ նրանք շատ դժվար են սիրահարվում, հիմնականում մեկ անգամ և ողջ կյանքի համար: Կույսերի համար սերն առաջին հերթին հիմնված է իրար լավ հասկանալու վրա, ուստի զուգընկերոջ ընտրությանը մոտենում են ամենայն լրջությամբ:

11-րդ տեղ – Այծեղջյուր

Այծեղջյուրները սիրահարվում են ոչ թե մարդուն, այլ այն իդեալին, որ դեռևս մանկուց հորինել են և տարիների ընթացքում հղկել են: Այսպիսով, որպեսզի Այծեղջյուրը ձեզ սիրահարվի, դուք պետք է համընկնեք նրա իդեալի հետ, ինչը, հավատացեք, չափազանց դժվար է: Սակայն զարմանալին այն է, որ նրանց, ի վերջո, հաջողվում է գտնել նման մարդու:

10-րդ տեղ – Կարիճ

Կարիճները ձեռք են բերել ամենասիրահարվող նշանի համբավ, սակայն իրականում դա այդպես չէ: Նրանք սիրահարվում են չափազանց հազվադեպ, սակայն մեկընդմիշտ: Կարիճի կրքի կրակներում այրվում է և՛ սիրո օբյեկտը, և՛ ինքը, և՛ ականատեսները, իսկ հրդեհից փրկվածները տարիներով քննարկում են իրենց տեսածը: Սակայն ողջ կյանքի ընթացքում Կարիճն այսպիսի ապոկալիպսիսներ իրականացնում է 1-2 անգամ, մինչև գտնի իր իսկական սիրուն, իսկ դրանից հետո միանգամից լրջանում է:

9-րդ տեղ – Խոյ

Բոլորին միշտ թվում է, որ Խոյերը սիրահարվում են առաջին հայացքից, սակայն իրականությունն այլ է: Նրանք վախենում և խուսափում են լուրջ զգացմունքներից. սերը միակ բանն է, որ կարող է նրանց խոցելի դարձնել: Այդ իսկ պատճառով նրանք մի լավ ծանր ու թեթև են անում և, եթե դրանից հետո որոշում են, որ արժի պայքարել, ապա այլևս նրանց չեք կանգնեցնի:

8-րդ տեղ – Խեցգետին

Խեցգետինները զգուշանում են սիրուց, քանի որ այն կարող է լիովին տակնուվրա անել նրանց նուրբ հոգին: Ի հեճուկս դրան՝ բնությունը նրանց ստեղծել է չափազանց սիրահարկոտ. ցանկացած հաճելի մարդու մեջ նրանք տեսնում են իրենց ողջ կյանքի իրական սերը: Նրանք շարունակ ներքին պայքարների մեջ են, իսկ գիշերներն անց են կացնում իրենց անփոխադարձ սերը ողբալով:

7-րդ տեղ – Ցուլ

Ցլերը սիրահարվում են հաճախակի և շատ արագ՝ առանց սիրո օբյեկտին ուսումնասիրելու: Սակայն նրանք ոչ ոքի իրենց սիրահարվածության մասին չեն պատմում, այդ թվում և՝ սիրո օբյեկտին, չէ՞ որ նա կցանկանա հարաբերություններ ստեղծել, իսկ դա արդեն ավելորդ է: Ցուլը սիրահարվում է հաճելի զգացողությունների համար, այլ ոչ լուրջ հարաբերությունների:

6-րդ տեղ – Ջրհոս

Ջրհոսները չափազանց ծայրահեղական են: Նրանք մե՛կ կարող են ողջ սրտով առաջին հայացքից սիրահարվել, մե՛կ էլ տարիներով տնտղել հարմար տարբերակները: Ի դեպ՝ սա տարբեր Ջրհոսների չի վերաբերում, խոսքը նույն Ջրհոսի մասին, ով իր կյանքի մի փուլում այսպիսին է, մյուսում՝ այնպիսին: Դե ինչ, կարելի է ասել՝ օդային տարերքի տիպիկ ներկայացուցիչ:

5-րդ տեղ – Ձկներ

Ձկները մշտապես սեր են փնտրում, քանի որ առանց սիրո նրանք, ասես, առանց ջրի լինեն: Եթե ձուկը սիրահարված չէ, ապա ո՛չ շնչում է, ո՛չ ապրում: Կա մի հետաքրքիր բան: Եթե իրենց շրջապատում չկա իրենց սիրուն արժանի մեկը, Ձուկը սիրահարվում է մտացածին, իդեալական մի կերպարի:

4-րդ տեղ – Առյուծ

Առյուծների հետ կապված կա մի նրբություն. նրանք ավելի հաճախ ընդունում են այլոց սերը, քան հենց իրենք սիրահարվում: Առյուծներն առանց սիրո թեթևակի խամրում են, նրանց դուր է գալիս ունենալ երկրպագուների մեծ բանակ և հիմնականում այդպես էլ կա: Իսկ այ սիրահարվելու հարցերում նրանք պասիվ են, դժվարությամբ են սիրահարվում: Բացի այդ՝ նրանք շատ արագ են կորցնում իրենց հետաքրքրությունը: Առյուծի սերը նվաճելը հեշտ գործ չէ:

3-րդ տեղ – Կշեռք

Թոփ եռյակը բացում են Կշեռքները: Ուզում եմ սիրել, ուզում եմ տառապել. ահա նրանց կյանքի կարգախոսը: Ցավն այն է, որ հենց հայտնվում է մեկը, ով նրանց փոխադարձությամբ է պատասխանում, նրանք կորցնում են իրենց հետաքրքրությունը՝ չեմ ուզում սիրել, չեմ ուզում տառապել:

2-րդ տեղ – Երկվորյակներ

Երկվորյակները սիրահարվում են վայրկենապես, ակնթարթորեն և ընդմիշտ: Եվ այսպես՝ ամեն 2 ամիսը մեկ: Նրանք ամեն անգամ անկեղծ հավատում են, որ նա, հենց նա է իրենց միակը: Պարզապես Երկվորյակները շատ տատանողական և փոփոխական են․ այսօր սիրում են, վաղը՝ ոչ, այսօր՝ մեկին, վաղը՝ մյուսին: Եվ ամեն անգամ՝ մեկընդմիշտ:

1-ին տեղ – Աղեղնավոր

Աղեղնավորն առաջին տեղում է: Սա նրանց հոգեվիճակն է, նրանք այլ կերպ չեն կարողանում: Նրանց հարկավոր է մշտապես լինել սիրահարվածության վիճակում: Այդ իսկ պատճառով նրանք սիրահարվում են վայրկենապես, ուժգին և կրքոտ, սակայն կարճաժամկետ: Եվ հենց անցնում է այդ զգացողությունը, նրանք շտապում են կրկին սիրահարվել և կրկին ուժգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել