Wnews.am-ը գրում է.

Էկո-մորթի.Որքան է խոսվում այս սեզոն արհեստական մորթյա վերնահագուստի մասին :  Վառ գույների,  նորաձև լուծումների ու տարաբնույթ նախշերի շնորհիվ այն դարձել է  իսկական must have ամենանորաձև աղջիկների համար: Մի շարք հեղինակավոր դիզայներներ այս տարի հրաժարվել են օգտագործել  բնական մորթի` բնապահպանական նկատառուներից ելնելով: Հաշվի առնելով, այս հանգամանքը ,կարելի է վստահաբար ասել, որ էկո մորթին ակտուալ կլինի դեռ ոչ մեկ սեզոն: Wnews.am-ն արդեն անդրադարձել է թրենդային  մորթյա վերարկուների ն :  Հիմա խոսենք այն մասին, թե ինչպես ճիշտ համադրել այն, որպեսզի ավելորդ շքեղ ու պարտադրող տեսք չունենալ: 

Ինչպես կրել.

Դիզայներներն առաջարկում են մի քանի տարբերակ` total look. ընտրում ենք վերարկուի գույնին համապատասխան սվիտեր, տաբատ, պայուսակ ու կոշիկ, այնպես, ինչպես Max Mara-ի վերջին հավաքածուում:

Բազմաշերտություն.

Այստեղ կա մի քանի կարծիք, ոմանք պնդում են, որ բազմաշերտությունը ձմռանը` հատկապես մորթյա վերնահագուստի հետ գիրացնում է, ոմանք էլ պնդում են, որ ճիշտ համադրության դեպքում բազմաշերտությունը չափազանց  ոճային ու թարմ տեսք է հաղորդում, բացի այդ, այն շատ հարմարավետ է: Դիզայներները մասշտաբային տեսք ուենալուց խուսափելու համար, խորհուրդ են տալիս  ընտրել մորթյա ժիլետներ և կրել դրանք թե’ վերարկուների, թե’ կաշվե բաճկոնների, թե’ հաստ սվիտերների հետ, այնպես, ինչպե անում են աշխարհի ամենանորաձև աղջիկները`  Օլիվիա Պալերմոն, Քենդալ Ջենները: Ի դեպ`  Max Mara-ն առաջարկում է  գունային  total look ժիլետների դեպքում ևս :

 

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել