«Արիզոնայի համալսարանի բիզնեսի ֆակուլտետի ուսանողուհի Լինդսեյ Բոլանդը իր ծննդյան 21-րդ տարեդարձը որոշել էր նշել շամպայնի շշով և ցանկացել էր այն իր ձեռքով բացել: Այդ ընթացքն իր տեսախցիկով նկարահանել է նրա ընկերուհին՝ 23-ամյա Անջելինա Թեոդորսը, և ոչ իզուր…

Իր բնակարանում նստելով մահճակալին՝ նա վայելում էր առաջին անգամ շամպայնի շշի խցանը հանելը»,- գրում է Daily Mail-ը:

Սակայն փոխանակ խցանի դուրս գալու ձայնը լսվեր, ամբողջ պարունակությունը թափվեց մահճակալի վրա, որտեղ նրա հեռախոսն էր: Նա սարսափով նետվել է փրկելու շամպայնը, սակայն սայթաքել է և ընկել ուղիղ մահճակալի կողքին՝ անհետանալով տեսախցիկի օբյեկտիվից: Հատակին պառկած Լինդսեյը հատակից մի քանի սանտիմետր վեր էր պահել շամպայնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել