Yerkir.am-ը գրում է.

Գերմանացի քաղաքական գործիչները Թուրքիայի իշխանություններից պահանջել են ազատ արձակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով արդեն 13 ամիս է, ինչ բանտում է. տեղեկացնում է Ermenihaber-ը։

«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Դեմիրթաշին ազատ արձակելու պահանջով են հանդես եկել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական(SPD), Ձախերի և Կանաչների կուսակցությունների խմբակցությունների նախագահները: Նրանց համատեղ հայտարարության մեջ մասնավորապես կոչ է արվում ազատ արձակել ոչ միայն Դեմիրթաշին, այլև անազատության մեջ գտնվող այլ պատգամավորների: Կուսակցության անդամները շեշտել են, որ Դեմիրթաշի դեմ իրականացվող դատական գործը  քաղաքական շարժառիթներ ունի, ինչը անընդունելի է իրենց համար:

Հիշեցնենք, որ Դեմիրթաշը մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպություն հիմնելու, ղեկավարելու և դրա օգտին քարոզչություն անելու» մեջ: 
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը պահանջել է Դեմիրթաշին դատապարտել մինչև 142 տարվա ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել