Ձուն շատ կարևոր մասն է շատերի դիետայում։ Մարդիկ ուտում են այն նախաճաշին, օգտագործում են թխվածքների մեջ և նույնիսկ խմում հում վիճակում։

Անգամ, եթե դուք շատ հաճախ եք օգտագործում ձու, հավանական է, որ չգիտեք, թե ինչ սպիտակ հանգույցներ են լինում հում ձվի մեջ։

Դա կապող թելիկն է։

Կապող թելիկը գտնվում է դեղնուցի երկու կողմերում։ Նրա նպատակն այն է, որ պահի դեղնուցը ձվի կենտրոնում։

Կապող թելիկը նույն սպիտակուցն է։ Այն կապում է իրար հետ դեղնուցը և ձվի շերտը։ Դուք կարող եք այն հեշտությամբ նկատել, երբ փորձում եք առանձնացնել դեղնուցը սպիտակուցից։

Կապող թելիկն ուտելի է և դրանից բացի, եթե դուք տեսնում եք այն, ապա դա նշանակում է, որ ձուն թարմ է, քանի որ այն անհետանում է, երբ ձուն երկար է մնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել