Ամանորին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, ուստի շատերն արդեն սկսել են զարդարել տունը, տեղադրել են տոնածառը և այլն։ Սակայն մի՞թե չեք հոգնել ամեն տարի նույնանման տոնածառեր դնելուց։ Եթե այո, ապա այսօր մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես սեփական ձեռքերով պատրաստել այլընտրանքային տոնածառեր։

Լուսանկարներով պատրաստված տոնածառ

Նախ և առաջ ընտրեք մի հարմար պատ։ Ապա տպեք գեղեցիկ նկարներ կամ վերցրեք ամսագրեր ու դրանց միջից կտրեք։ Կարող եք նաև տպել ընտանեկան լուսանկարներ՝ տոնածառն ավելի իմաստալից դարձնելու համար։ Այնուհետև նկարները եռանկյան նման փակցրեք պատին, իսկ դիմացն էլ դրեք գեղեցիկ զարդարանքներ։

Նմանատիպ ևս մի քանի տարբերակներ․

Image result for

Related image

Փայտե ճյուղերով տոնածառ

Այս մեկը պատրաստելու համար ձեզնից շատ քիչ գումար կպահանջվի։ Ընդամենը անհրաժեշտ են ծառի ճյուղեր, թել, խաղալիքներ և լույսեր։ Ճյուղերը մեծից փոքր հերթականությամբ կապեք իրար, ապա վրան կախեք ձեր նախընտրած խաղալիքներն ու լույսերը։ Գեղեցիկ և շատ քիչ տեղ զբաղեցնող տոնածառը պատրաստ է։

Նմանատիպ ևս մի քանի տարբերակներ․

Сухие ветки в декоре интерьера

Տոնածառ՝ առանց ճյուղերի

Create a hanging

Այս մեկը միգուցե մի փոքր ժամանակատար է, սակայն արդյունքը շատ գեղեցիկ է։ Վերցրեք ցանցապատված օղակ, դրա վրա փոքրիկ բռնակներ կախեք։ Թափանցիկ թելերով կապեք խաղալիքներն ու ըստ թելի երկարության՝ կարճից երկար, ամրացրեք բռնակներին։

Զգույշ եղեք, որպեսզի խաղալիքներն իրար չխառնվեն, քանի որ դրանք հին տեսքին բերելն իսկապես դժվար է։

Նմանատիպ էլի մի քանի տարբերակներ․

Ornament Tree

step by step tutorial - Bildanleitung

Գրքե տոնածառ

I had

Եթե սիրում եք կարդալ և ունեք շատ գրքեր, ապա այս տոնածառը հենց ձեզ համար է։ Շատ բան չի պահանջվում՝ ընդամենը գրքեր և ցանկության դեպքում՝ նաև լույսեր։ Գրքերը կոնի նման շարեք միմյանց վրա, ապա դրա շուրջն անցկացրեք լույսերը։ Յուրօրինակ տոնածառը պատրաստ է։

Աստիճաններով տոնածառ

Weihnachtskugeln

Հավանաբար սա ամենակրեատիվ տոնածառերից մեկն է։ Վերցրեք երկկողմանի աստիճան, շղթայով ամրացրեք, որպեսզի հանկարծ անհրաժեշտ չափից շատ չբացվի, ապա թափանցիկ թելերով խաղալիքներ կախեք վրան։

Նմանատիպ ևս մի քանի տարբերակներ․

regardsetmaison

Ladder Xmas Tree

Urban Christmas Tree

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել