Միայն մեկ դեպքում որեւէ ընդդիմություն Հայաստանում հաջողություն կունենա: Երբ բառապաշարից վերջապես հանվի կործանման հղացքն՝ իր բոլոր բառային արտահայտումներով, և ընդդիմադիր դիսկուրսը Խորենացու ողբից վերածվի փաստարկված եւ հիմնավոր ծրագրային տեքստի: Խնդիրն այն է, որ վախճանաբանական («հայերեն»՝ ապոկալիպտիկ) այս ոճը ոչ միայն արդեն որեւէ հույզ չի առաջացնում՝ գայլեր, գայլեր գոռացող տղայի կոչի պես, այլեւ կարեւոր հակասություն է պարունակում: Կործանումից առաջ կամ կործանմանը հընթացս ոչ ոք գործ չի անում, վախճանաբանաբությունը բացառում է աշխատանքը: Մինչդեռ միակ բանը, որի անհրաժեշտությունը ունի Հայաստանում ցանկացած քաղաքական կամ հասարակական միավոր, գործն ու աշխատանքն է տքնաջան, ամենօրյա, հաճախ սեւ ու անշնորհակալ, թե չէ «կործանվում ենք», «կործանվում ենք» գոչյունների պակասը 20 տարվա մեջ չի զգացվել: Ե՛վ տեսական, ե՛ւ գործնական մեծ ու տեւական աշխատանք է պետք: Արդյունավետություն է պետք նույնիսկ եղած սուղ ռեսուրսների շրջանակում: Սուտ է, որ ցայսօր արվել է ամեն բան, ինչ հնարավոր էր անել արդունքի հասնելու համար: Հիմնական արվելքիը դեռ առջեւում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել