Panorama.am-ը գրում է.

Հայաստան-ԵՄ գործընթացը բխում է բացառապես հայկական պետության շահերից, հավասարակշռում արտաքին քաղաքականությունը և թուլացնում ռուսական գերհագեցած ազդեցությունը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է վարի բազմավեկտոր քաղաքականություն՝ մնալով, սակայն,  հայաստանակենտրոն:

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման գործում, բանախոսի համոզմամբ, իր անուրանալի դերն է ունեցել և ոսկերչական ճշգրտությամբ աշխատել Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ինչի համար քաղաքագետն իր երախտագիտությունը հայտնեց վերջինիս:

«Իհարկե, մեր երկրում կլինեն սև-մութ ուժեր, որոնք կփորձեն վիժեցնել Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, սակայն պետք է անել ամեն ինչ՝ խուսափելու նման զարգացումներից»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել