Հայտնի է, որ մեքենաների առևանգումն ամենատարածված և քիչ բացահայտվող գողություններից է: Այսօր ձեզ կներկայացնենք մեքենայի առևանգումն իրականացնող մի քանի խորամանկություն, որ օգտագործում են առևանգիչները գողության ժամանակ:

Դրանցից մեկը մեքենայի անվի մոտ պլաստիկե շիշ դնելն է: Ինչպե՞ս է դա «աշխատում»: Գողերը պլաստիկե շիշը հարմարեցնում են անիվի մոտ և երբ վարորդը փորձում է մեքենան վարել, տարօրինակ ձայն է լսում. վերջինս դուրս է գալիս, որպեսզի տեսնի, թե ինչ է պատահել մեքենային: Այս դեպքում օգտագործում են նաև պահածոյի մետաղյա տարաներ:

Հենց այդ պահին գողը հասցնում է նստել մեքենայի ղեկին և փախչել: Գողության մյուս տարբերակներից է նաև մեքենա կանգնեցնելը օգնություն խնդրելու պատրվակով: Այս դեպքում ևս մեկը շեղում է վարորդին, իսկ մյուսը հասցնում է գողանալ մեքենան:

Դե ինչ, ձեր մտքով երբևէ անցե՞լ էր, որ նման միջոցներով կարող են ձեր ձեռքից տանել մեքենան:

Տեսանյութի միջոցով ծանոթացեք տարբեր մանրամասների և եղեք զգոն․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել