«ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի հանրային կապերի վարչությունն այսօր վերջապես պատասխանեց մեր գրավոր հարցմանը՝ տրամադրելով այն պատգամավորների ցանկը, որոնք բյուջեի հաշվին օգտվում են հեռախոսային խոսակցությունների վճարի արտոնությունից:
 
Նշենք, որ ինչպես ԱԺ-ի, այնպես էլ կառավարության և տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ, օրենքով հնարավորություն ունեն օգտվել աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ արտերկրում գտնվելու ընթացքում հեռախոսավճարների, այսպես ասած, սուբսիդավորումից:
 
ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն այսօր մեզ տրամադրեց մի ցանկ, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում թվով 25 պատգամավոր օգտվել է այդ արտոնությունից: Ցանկում մանրամասն նշված է, թե որ պատգամավորը տարվա որ ամսին, որքան դրամի խոսակցություն է ունեցել:
 
Այդ պատգամավորներն են՝ Արա Բաբլոյան (ԱԺ նախագահ), Էդուարդ Շարմազանով (ԱԺ փոխնախագահ), Միքայել Մելքումյան (ԱԺ փոխնախագահ), Արփինե Հովհաննիսյան (ԱԺ փոխնախագահ), Նաիրա Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, Կորյուն Նահապետյան, Հակոբ Հակոբյան, Արմեն Աշոտյան, Վարդան Բոստանջյան, Վարդևան Գրիգորյան, Խոսրով Հարությունյան, Հրայր Թովմասյան, Հերմինե Նաղդալյան, Արտաշես Գեղամյան, Մարգարիտ Եսայան, Գալուստ Սահակյան, Սեդրակ Սարոյան, Մանվել Գրիգորյան, Արտակ Դավթյան, Արտակ Զաքարյան, Վարդան Այվազյան, Ստեփան Մարգարյան, Էլինար Վարդանյան, Հովհաննես Սահակյան:
 
Ստորև ներկայացնում են, թե որ պատգամավորը հունվար-հոկտեմբեր ամսին, ընդհանուր առմամբ՝ որքան գումար է ծախսել հեռախոսային խոսակցության համար պետական բյուջեից:
 
Արա Բաբլոյան (ԱԺ նախագահ)- 152 հազար 830 դրամ
 
Էդուարդ Շարմազանով (ԱԺ փոխնախագահ)- 487 հազար 225 դրամ
 
Արփինե Հովհաննիսյան (ԱԺ փոխնախագահ)- 0 դրամ
 
Միքայել Մելքումյան (ԱԺ փոխնախագահ)- 30 հազար 625 դրամ
 
Նաիրա Զոհրաբյան– 185 հազար 929 դրամ
 
Գագիկ Մինասյան– 493 հազար 287 դրամ
 
Կորյուն Նահապետյան- 699 հազար 463 դրամ
 
Հակոբ Հակոբյան- 18 հազար 131 դրամ
 
Արմեն Աշոտյան– 47 հազար 664 դրամ
 
Վարդան Բոստանջյան- 18 հազար 283 դրամ
 
Վարդևան Գրիգորյան– 25 հազար 119 դրամ
 
Խոսրով Հարությունյան– 33 հազար 136 դրամ
 
Հրայր Թովմասյան– 303 հազար 872 դրամ
 
Հերմինե Նաղդալյան– 3 միլիոն 467 հազար 680 դրամ
 
Արտաշես Գեղամյան– 29 հազար 756 դրամ
 
Մարգարիտ Եսայան– 30 հազար 139 դրամ
 
Գալուստ Սահակյան– 218 հազար 689 դրամ
 
Սեդրակ Սարոյան– 252 հազար 646 դրամ
 
Մանվել Գրիգորյան– 308 հազար 64 դրամ
 
Արտակ Դավթյան- 183 հազար 567 դրամ
 
Արտակ Զաքարյան– 636 հազար 504 դրամ
 
Վարդան Այվազյան– 316 հազար 324 դրամ
 
Ստեփան Մարգարյան– 103 հազար 447 դրամ
 
Էլինար Վարդանյան– 155 հազար 188 դրամ
 
Հովհաննես Սահակյան– 172 հազար 443 դրամ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել