«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկատմամբ հայրենի Մարտունու շրջանում լուրջ դժգոհություն է հասունացել: Նշենք, որ օրերս Հակոբ Հակո­բյանն անդրադառնալով շուկա­յում վերջին թանկացումներին՝ հայտարարել էր, թե աղքատնե­րի համար ի՞նչ կապ ունի՝ կա­րագն ու միսը թանկ են, թե էժան: Մարտունեցիները սկսել են ստորագրահավաք, հեղի­նակները պահանջում են Հակոբ Հակոբյանի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ նա իր յուրաքանչյուր հայտարարու­թյամբ խայտառակում է ոչ միայն իրեն, այլ նաև բոլոր մարտունեցիներին. «Ամոթ ա մեր թասիբին, էս մարդը մեզ խայտառակում ա, եթերներից չի իջնում իր խայտա­ռակ հայտարարություններով»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել