«Այսօր տեղի կունենա առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի կրտսեր որդու՝ Հրանտ Դումանյանի հարսանիքը: Հրանտ Դումանյանը «Բիանկոդենտ» ստոմատոլոգիական ընկերության սեփականատերն է: Դերենիկ Դումանյանը և նրա ավագ որդին՝ Գուրգեն Դումանյանը, որ նախկինում ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր, ապա՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, տարիներ առաջ զրկվեցին աշխատանքից, բայց, ըստ ամենայնի, պահպանել են կապերը ՀՀԿ վերնախավի հետ: Դումանյան կրտսերի հարսանյաց արարողությունը տեղի կունենա «Ֆլորենս» ռեստորանում, հարսանիքին հրավիրված են Սերժ Սարգսյանն ու տարբեր ՀՀԿ-ականներ՝ նախկին ու ներկա պատգամավորներ, կառավարության պաշտոնյաներ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել