Ծանոթացա Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ ձևակերպված այն մտքին, թե ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր հռչակի: 
Տարիներ առաջ, երբ ուսումնասիրում էի PR հնարքներ և հմտություններ, նման մի հնարք եմ հանդիպել դասագրքերից մեկում՝ ինչպես գրավել ընդդիմադիր ընտրողների վստահությունը:
Նախընտրական շրջանում ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի կողմից հնչեցված այս միտքը ոչ այլ ինչ է, քան դասական PR-ի հասարակ քայլ:
Հարգելով հանդերձ քարոզարշավային ցանկացած ցենզուրային հնարք՝ չեմ կարող չնշել, որ երևանցիները բավականին իմաստուն են, միանշանակ գնահատելու են բոլոր այս քայլերը և ընտրելու են ԳՈՐԾԸ, այլ ոչ թե ԽՈՍՔԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել