«Արդարադատության նախա­րարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտ­պանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանին, ով մեկ շաբաթ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել, փոխարինում է Գևորգ Հայրապետյանը՝ հիշյալ գործակալության վարչա­կան վարույթների իրականացման բաժնի պետը, իր կադրը, որի հետ միասին աշխատում էին դեռ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնում»: Թեև ԱՆ կայքում նշված է, որ Դոյդոյանը դեռևս գործակալության պետն է: Նշենք, որ նրան այդ պաշտոնում նշանակել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դոյդոյանի քույրը՝ Լիանա Դոյդոյանը, ով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահի պաշտոնում ժամանա­կին փոխարինեց քրոջը, նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել