«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Շիրակի մարզը համարվում է ամենաաղքատը՝ 45.5 տո­կոս, երկրորդ տեղում է Լոռու մարզը՝ 35.8 տոկոս: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ քվոտայով Շի­րակի մարզպետ նշանակված Արթուր Խաչատրյանը հայտարարել է, թե այս խնդիրը նոր չի առաջացել: «Խն­դիրը երեկ չի առաջացել, և լուծումը այդքան արագ չի լինի: Մյուս կողմից՝ Շիրակի մարզը ամենաշատ գու­մար ստացող մարզն է եղել, բայց ստարտային պայմանները եղել են կատաստրոֆիկ վատ: Գյումրին արդյունաբերական կենտրոն է եղել, բայց մի քանի վայրկյանի ընթացքում ամեն ինչ կորցրել է, բնակֆոնդը՝ քայ­քայվել»,- ասել է նա:

 

Մարզպետը նաև խոսել է զարգացման ծրագրերից: Սակայն նկատենք, որ իշխանությունները միշտ էլ հայտարարել են, թե զարգացման ծրագրեր են իրականացնում ոչ միայն այս մարզերում, այլև ընդհանրապես Հայաստանում: Չնայած այդ ամենին՝ սայլը տեղից չի շարժվել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել