Ո՞վ չի սիրում իր տատիկին ու պապիկին․ չէ՞ որ հենց նրանք են մեր «պաշտպանները», երբ ծնողները բարկացած են մեզ վրա։ Բացի այդ՝ չկա ավելի հաճելի բան, քան տատիկի ու պապիկի հետ լավ ժամանակ անցկացնելը, որովհետև տատ ու թոռ կամ պապ ու թոռ իրար հասկանում են ամենալավը։

Այսօր ձեզ ենք ներկայացնում հումորի զգացումով լի տատիկների կողմից իրենց թոռներին արված մի քանի զվարճալի նվերներ, որոնք ապացուցում են, որ տատիկներն ամենալավն են․

Մի տուփ փամփուշտ թոռանը, ով ո՛չ զենք ունի, ո՛չ էլ կարող է ունենալ։ Լավ կատակ էր։

Երբ տատիկը որոշում է Ամանորին իր ընտանիքի բոլոր անդամներին նույն նվերը գնել՝ պահածոյացված ձկներ։

«Ծննդյանս օրը տատիկս ինձ համար այս տորթն էր պատրաստել։ Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչով է այն պատրաստված և արժե՞ արդյոք ռիսկի գնալ ու համտեսել»,- գրել է հետևյալ լուսանկարը հրապարակող մի օգտատեր։

Տղան տատիկին խնդրել էր, որ իր համար կրեատիվ կոստյում կարի, որը նա կրելու էր երեկույթներից մեկի ժամանակ։ Ահա, թե տատիկի համար ինչ ասել է կրեատիվություն․

Ամենազավեշտալի դեպքը, երբ տատիկն առանց իմանալու դրա իրական նշանակությունը իր թոռնուհու համար գնել է սեքս-խաղալիք, իսկ թոռնուհին էլ հասցրել է դրանով մերսել իր ընտանիքի բոլոր անդամների մեջքն ու ուսերը։

Երբ տատիկդ սիրում է գործել և որոշում է քեզ անակնկալ մատուցել։

Երբ տատիկդ որպես նվեր մեքենայի անիվ է ուղարկում՝ փորձելով քեզ հիշեցնել, որ արդեն բավականին հասուն ես, սակայն չունես լավ աշխատանք ու, հետևաբար, նաև մեքենա։

Տատիկը թոռան համար շնաձուկ-սավան էր գործել, բայց, կարծես, այն մի փոքր այլ տեսք է ստացել։

Գործելու հետ սեր ունեցող տատիկին խնդրել էին ձմեռային տաք գլխարկներ գործել։

Իսկ այս մեկն էլ ստեղծարարության յուրօրինակ դրսևորումներից մեկն է՝ գլխարկ՝ պատրաստված գարեջրի մետաղյա տարաներից։

Ասում են՝ լավ նկարները հազարավոր դոլարներ արժեն։ Այս տատիկն էլ հավանաբար առաջնորդվել է հենց այդ սկզբունքով և ալբոմի բոլոր էջերին 20-դոլարանոց թղթադրամներ փակցրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել