Յուրաքանչյուր մարդ իր տունը ձևավորում է նորաձևության կամ սեփական երևակայության հիման վրա՝ երբեմն դիմելով մասնագետների օգնությանը, երբեմն՝ իր իսկ շնորհալի ձեռքերով: Այս մարդկանց տները, սակայն, դուրս են մեր իմացած բնակարանների պատկերացումներից:

Ճարտարապետ Հարրի Չանգի կառուցած բնակարանը գտնվում է Հոնգկոնգում և զբաղեցնում է 32 խորանարդ մետր տարածք:

Այս ճամբարում ապրում է մոտ 40 մարդ: Այն գտնվում է Իսպանիայում: Գիշերը նրանք անց են կացնում գինու շրջված տակառների մեջ, որոնց չափսերը հավասար են ավտոմեքենայի չափսերին։

Տունը մասամբ կառուցված է ինքնաթիռի ձևով:

Գտնվում է Նիգերիայում: Այն կառուցվել է 1909 թվականին: Կավե հաստ պատերով կառույցները պաշտպանում էին հակկա ժողովրդին արտաքին վտանգներից:

Այս տունը փորված է Ռոթլենդ Ռանչ ժայռի վրա: Այն կառուցվել է մոտ 35 տարի առաջ: Բազմակնությունն այս տարածքում համարվում էր Քրիստոսի եկեղեցու անբաժանելի մաս և ընդունվել է մորմոնների կողմից 1840-ականներին:

Այս լուսանկարում մարդիկ սպասում են իրենց հերթին, որպեսզի այցելեն գլխիվայր կառուցված տուն: Այն գտնվում է Լեհաստանում: Ճարտարապետը կառուցելէ տունը՝ որպես խորհրդանիշ մեր ներկա ժամանակների:

Այս տունը գտնվում է Մեքսիկայում: 30 տարուց ավելի այս ընտանիքն ապրում է տանը, որի տանիքը հսկայական ժայռն է:

Այս լուսանկարում բրազիլացի նկարիչներ Տիագո Պրիմոն և նրա եղբայր Գաբրիելը կախված են Ռիո դե Ժանեյրոյի տան պատից: Հորիզոնական տունը նրանց միտքն է :

Տան բաղնիքն է՝ կառուցված լեհ ճարտարապետների կոմից: Այն հիմա բաց է զբոսաշրջիկների համար:

Հելիատունը բիոկլիամային արևային տուն է, որը կառուցված է Հյուսիսաային Ֆրանսիայում: Այն իրենից ներկայացնում է եռաչափ ահռելի ժամացույց: Այն տեղադրված է հստակ անկյան տակ, ինչի հետևանքով ամռանը տանը միշտ ստվերային և ցուրտ միջավայր է, իսկ սառը եղանակին արևը ջերմացնում է տան ներսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել