Tert.am-ը գրում է.

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այսօր անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշատակեց, որ այդ հանդիպմանը հաջորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը: «Սա, ի թիվս Արևելյան գործընկերության հայտարարության ու ՀԱՊԿ վերջին հայտարարության, ամբողջացնում է այն փաթեթը, այն տեսակետը, որ խնդիրը պիտի լուծվի հայտնի 3 սկզբունքներով ու Մինսկի խմբի աջակցությամբ: Սա հայկական դիվանագիտության հաջողությունն է: Շատ լավ է, որ նրանք վերահաստատում են Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունները: Սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ մեսիջ Ադրբեջանին, որ պարտավոր է իրականացնել այդ պարտավորությունները»,-հայտարարեց Շարմազանովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել