Panorama.am-ը գրում է.

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, դրան հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությանը:

«Սա, ի թիվս Արևելյան գործընկերության հայտարարության ու ՀԱՊԿ վերջին նստաշրջանում արված հայտարարության, ամբողջացնում է այն փաթեթը, որ խնդիրը բացառապես պետք է լուծվի հայտնի 3 սկզբունքներով, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Շատ կարևոր է, որ երեք համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների պատասխանատուների մակարդակով     վերահաստատում են Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունները: Սա հայկական դիվանագիտության հաջողությունն է: Սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ մեսիջ Ադրբեջանին, որ պարտավոր է իրականացնել այդ պարտավորությունները»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել