Panorama.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ մտադիր է փոխել տերունական աղոթքի՝ «Հայր մեր»-ի տեքստը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Ֆրանցիսկոս պապի կարծիքով՝ «մի տար զմեզ ի փորձություն» տողի ժամանակակից տարբերակը, որ դարեր շարունակ արտաբերել են միլիոնավոր քրիստոնյաներ, Քրիստոսի լեզվի՝ արամեերենի սխալ թարգմանության հետևանք է:

«Դա սխալ թարգմանություն է, որովհետև ենթադրել է տալիս, թե Աստված է մեզ տանում դեպի փորձություն: Իրականում մենք ենք փորձության  գնում, ոչ թե՝ Աստված է ինձ տանում դեպի փորձություն՝ տեսնելու համար՝ երբ կընկնեմ ես»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել