Life.tert.am-ը գրում է.

Պարուհի Վիկա Մարտիրոսյանի դուստրը` 7-ամյա Նանուլը, վերջերս ներկայացրեց նոր տեսահոլովակ «Նանուլի պարն ա» երգի հիման վրա։ Մեկուկես տարվա դադարից հետո ներկայացված տեսահոլովակից հետո Նանուլի հասցեին ակնառու քննադատություններ չեն հնչել, ինչպես նախորդ անգամները։  Tert.am Life–ի հետ զրույցում Վիկան պատմեց նոր աշխատանքի արձագանքների, Նանուլին «Մանկական Եվրատեսիլ» ուղարկելու կոչերի և առաջիկա անելիքների մասին։

«Սա մեր առաջին տեսահոլովակն է, որի վերաբերյալ ունեցել ենք գրեթե 100 տոկոս դրական կարծիքներ։ Բոլորը միաձայն ասում են, թե Նանուլիկը  պարի, երգի, արտիստիզմի առումով որքան է  փոխվել դեպի լավը։ Կարծում եմ`  դա պայմանավորված է նրանով, որ Նանուլիկը մի փոքր մեծացել է։ Ավելի խելացի է դարձել և խելքով է մոտենում այս ամենին։ Նա միշտ օգնում է ինձ։ Նա իր տարիքից հասուն է` շատ պատրաստված երեխա է, ուղեղը ճիշտ է աշխատում և աշխատասեր է»,– նշեց մայրիկը։

Նանուլի պարը բեմադրել է Վիկան, սակայն 7-ամյա աղջնակն անմասն չի մնացել ստեղծագործական պրոցեսից։ Պարզվում է` Նանուլն արել է իր առաջարկը, որն էլ դարձել է իր պարի հիմնական շարժումը։

«Տեսահոլովակից առաջ երկար ենք աշխատել` մոտ 3 ամիս։ Նանուլն իր ներդրումն է ունեցել  նաև պարի բեմադրման մեջ։ Կրկներգի ժամանակ կրկնվող թաթիկներով շարժումն ինքն է հուշել ինձ։ Երկար տանջվում էինք, թե ինչ անել, նա առաջարկեց  շարժումն ու հասկացա, որ այն գեղեցիկ է նայվում իր վրա,– պատմեց Վիկան ու հավելեց, որ դուստրը շատ է սիրում այս երգը –Ասում է, այս երգն ուրիշ ձև եմ սիրում, մամա ջան»։

Պարուհուն ոգևորել է այն փաստը, որ հանդիպել է մեկնաբանությունների, որոնք կոչ են անում Նանուլին ուղարկել «Մանկական Եվրատեսիլ»։ «Շատ գովելի է այն փաստը, որ, գրեթե, ամեն երրորդ մեկնաբանությունն այն մասին է, որ Նանուլիկը պետք է գնա «Մանկական Եվրատեսիլ»։ Ինձ համար հաղթանակ է, որ երեխային նման մեկնաբանություններ են գրում,– ասաց Վիկան, իսկ հարցին` ինքը տեսնո՞ւմ է դստերը այս մրցույթում, պատասխանեց,– Դեռ չեմ կարող ասել։ Ով ուզում է լինի, եթե տաղանդավոր է և հնարավորություն ունի իդեալական երգել կենդանի, կկանգնեմ կողքին։ Այս պահին ոչինչ ասել չեմ կարող։ Միայն կարող եմ ասել, որ Նանուլիկն արդեն անհատական պարապելու է Արթուր Գրիգորիչի հետ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել