Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի, հոգեբան Իննա Խոջամիրյանը: Նա ոչ միայն խոսել է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից, որտեղ այժմ նկարահանվում է, այլեւ պատմել է նոր ֆոտոշարքի մասին:

-ԻննաԷլենի օրագիրը» հեռուստասերիալում մարդիկ Ձեզ նորովի բացահայտեցին: Ինչպե՞ս կգնահատեք այստեղ Ձեր աշխատանքը:

- Տրամադրվածությունը թե նախագծի սկզբին, թե հիմա՝ մի քանի ամիս անց, նույնն է։ Չեմ բացառում, հուզական ու մասնագիտական այրման պահեր եղել են, բայց դա տրամաբանական է ու տանելի։ Հերոսուհու ուսերին միշտ էլ մի ամբողջ նախագծի ծանրություն կա, որը պատվով պետք է տանել մինչև վերջին նկարահանման օրը։ Սա ինձ համար մեծ պատասխանատվություն է. անընդհատ աշխատում եմ թե՛ Էլենի վրա, թե՛ իմ։

- Այստեղ մարմնավորում եք Ձեզնից բավականին փոքր աղջկա: Տարիքայինտարբերությամբ խաղալը դժվար չէ՞:

- Սա առաջին անգամն է, որ մարմնավորում եմ ինձնից փոքր, այն էլ դեռատի աղջկա։ Դեռահասության ճգնաժամն ամենաբարդ շրջափուլերից է կյանքում։ Նրանք ագրեսիվ են, դյուրագրգիռ, անկայուն, էմոցիոնալ, խոցելի... Այս ամենն այնպես պետք է արտահայտել կերպարում, որ և պատանեկան համն ու հոտը պահպանվի, և միևնույն ժամանակ մանկական չդառնա։ Այս հարցում հոգեբանի մասնագիտությունն ինձ ավելի քան օգնում է։

- Իննա, հիմա, ասես, Ձեր աստեղային ժամն է: Վստահ եմ` ավելի են շատացելերկրպագուները: Մեծ ճանաչում ձեռք բերելու լավ ու վատ կողմերը որո՞նք են:

-Ճանաչումն այնքա՜ն հարաբերական երևույթ է: Այն սուբյեկտիվ բնույթ ունի...Մի տեղ կարող են քեզ ընդհանրապես չճանաչել, մյուս տեղում մեծ ճանաչում ունենաս։ Մեր աշխատանքն ուղիղ առնչություն ունի հանրության հետ, այս ասպարեզ ոտք դնելիս պիտի գիտակցես հետևանքները, իսկ եթե գիտակցում ես՝ ճանաչումը քո աչքին բացասական կողմ հնարավորինս պիտի չունենա։ Ամեն դեպքում, այն մարդկանց, ում շրջանում հասցրել եմ ճանաչում ձեռք բերել, ովքեր ինձ հետևում են, գրում ու ոգեշնչում են, նույնիսկ բացասական արձագանքներ են թողնում՝ բոլորին մեկ առ մեկ սիրում եմ։ Նրանք օգնում են ինձ աճել, աշխատել, չթուլանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել