Մեր ազգը շատ հետաքրքրասեր է: Հաճախ հետաքրքրասիրության տենդի մեջ հայերը կորցնում են տակտի տարրական զգացումը: Ինչպե՞ս պատասխանել, որ միևնույն ժամանակ և շատ կոպիտ չլինի, բայց և ձեր սիրտն էլ թեթևանա:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում անտակտ հարցերին պատսխանելու եղանակներ, որոնք հիանալի արդյունք են ունենում:

#1 Հումորով

Հարց. ‹‹Էս բա չե՞ս ամուսնանում››:

Պատասխան. ‹‹Էսօր արդեն չեմ հասցնի, քկագը փակ ա, երևի վաղը, տեսնեմ ոնց եմ հարմարացնում››:

#2 Ձեզնից սլաքներն այլ կողմ ուղղեք

Հարց. ‹‹Ինչքանո՞վ ես առել էս պայուսակը››:

Պատասխան. ‹‹Նվեր ա››:

#3 Ընդհանուր ինֆորմացիա

Հարց. ‹‹Բա ինչքա՞ն ա աշխատավարձդ››:

Պատասխան. ‹‹Էնքան, ինչքան բոլոր էդ ոլորտի աշխատողներինը, ոչ ավել, ոչ պակաս›› կամ էլ ‹‹Մերսի, չեմ դժգոհում››:

#4 Դիվանագիտական պատսխան

Հարց. ‹‹Բա ամիսը ինչքա՞ն փող ես հետ գցում››:

Պատասխան. ‹‹Դե էդ արդեն անձնական հարց ա, ինքդ էլ խելացի մարդ ես, էդքանը շատ լավ հասկանում ես››:

#5 Ունիվերսալ պատասխան

Հարց. ‹‹Բա ե՞րբ ես ամուսնանում/երեխա ունենալու/գործդ փոխելու/...››:

Պատասխան. ‹‹Դու առաջինը կիմանաս դրա մասին, մի անհանգստացիր››:

#6 Դիմացիցին անհարմար դրության մեջ դրեք

Հարց. ‹‹Բա ե՞րբ եք երեխա ունենալու, արդեն ժամանակն ա››:

Պատասխան. ‹‹Ուզու՞մ ես մասնակցություն ունենաս››:

#7 Դրական էներգետիկա հորդեք

Հարց. ‹‹Դեռ գործի չես տեղավորվել››:

Պատասխան. ‹‹Չէ, դեռ կյանքն եմ վայելում››:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել