Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Վաշինգտոնի պլանները` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետ կապված, այս մասին հայտնում է  ТАСС  գործակալությունը: Ըստ Լավրովի, ԱՄՆ-ը ցանկանում է «դարի գործարք»-ը կնքել պաղեստինա-իսրայելյան կոնֆլիկտի հարցում, այս մասին Լավրովի հետ կիսվել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը: «Թիլլերսոնի խոսքերից կարելի էր ենթադրել, որ Թրամփը ցանկանում է կնքել դարի գործարքը` պաղեստինա-իսրայելյան խնդրի կարգավորման հարցում: Իհարկե մենք կուզեինք իմանալ, թե ինչպես դա տեղի կունենա»,- ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը Թիլլերսոնից նաեւ հետաքրքրվել է, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության տարածաշրջանում, երբ այդ որոշումը հակասում է բոլոր պայմանավորվածություններին, ի պատասխան Թիլլերսոնն ասել է, որ Թրամփի որոշումն իր նրբություններն ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել